ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Արցախը Ալիևներին պետք էր «հավիտյան» իշխելու համար

Արցախը Ալիևներին պետք էր «հավիտյան» իշխելու համար
09.02.2024 | 07:16

Ասում են՝ Ալիևը հաղթեց ընտրություններում, կարծես թե մի արտառոց բան է տեղի ունեցել։

Ադրբեջանում երբևէ ընտրություններ չեն եղել, Ալիևի ընտանիքը կարողացել է հաստատել բացարձակ իշխանություն երկրում այն աստիճան, որ Ադրբեջանում այլևս չկա գեթ մեկ տղա, ով կարող է իրական ընդդիմություն լինել Ալիևի և Փաշաևների ընտանիքին։

Ալիևներն ու Փաշաևները իշխելու են Ադրբեջանում ինչպես կուզեն, անելու են` ինչ ուզեն և ում ուզեն։

Արցախը Ալիևներին պետք էր, որպեսզի դա լինի «հավիտյան»:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2837

Մեկնաբանություններ